Աշխարհահռչակ Pepsi ընկերությունը ներկայացրել է իր մշակած սեփական սմարթֆոնը: Ամենաուշագրավն այն է, որ գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունը բջջային հեռախոսի թողարկելու համար փող է հավաքում չինական քրաուդֆանդինգային հարթակում, գրում է Hi-Tech.Mail.ru-ը:
Pepsi Phone կոչվող նոր սմարթֆոնը կունենա 5.5 դյույմանոց Full-HD էկրանով մետաղական կորպուս, որի տակ տեղադրված կլինի MediaTek MT6792 ութմիջուկանոց պրոցեսոր՝ 1.7 ՀՀց հաճախականությամբ, 2 Գբայթ օպերատիվ հիշողությամբ, նաեւ 16 Գբայթ ներկցված հիշողությամբ՝ ընդլայնման հնարավորությամբ, հայտնում է RG-ն:
Նաեւ հեռախոսը կունենա 13 մեգապիքսելանոց հետեւի եւ 5 մեգապիքսելանոց դիմացի տեսախցիկ: Բացի դրանից այն կունենա հզոր մարտկոց, երկու քարտերի համար նախատեսված սլոթ ու մատնահետքերի սքաներ:
Սարքը կներկայացվի գունային երեք տարբերակներով՝ երկնագույն, ոսկեգույն ու արծաթագույն: Գաջեթի վրա կտեղադրվի ոչ այդքան թարմ Android 5.1:
Pepsi Phone-ի համար փողը հավաքվում է չինական քրաուդֆանդինգի հարթակում, քանի որ մշակման համար պատասխանատու է չինական արտադրողը: Այս պահին արտադրողներին հաջողվել է հավաքել 600 հազար յուան՝ անհրաժեշտ 3 միլիոնից: Առայժմ մշակողները չեն հայտնել սարքի վերջնական արժեքը, նոր գաջետի համար առավելագույն մուծումը չի գերազանցում 1299 յուանը:





























