Google-ի Chrome վեբ-բրաուզերի հայտնվելուց անցել է երկու տարի, բայց Google ինտերնետ հսկան արդեն վեցերորդ վարկածն է առաջարկում:
Ինչպես պնդում են մշակողները, նոր` 6-րդ տարբերակն ավելի արագ, հեշտ եւ անվտանգ է աշխատում իր նախորդներից, հաղորդում է Vesti.ru-ն:
Chrome 6-ի ինտերֆեյսը հեշտացվել եւ զրկվել է դետալներից: Ավելին, փոխվել է կոճակների դիրքերը, մաքրված է հասցեների Omnibox տողը, փոխվել է գունային գամման:
Google-ը հայտնել է, որ ներկայումս աշխատում է արտադրողականության բարձրացման վրա:
Google Chrome-ը 3-րդն է ամենաշատ օգտագործվող բրաուզերների շարքում: Զիջելով միայն Explorer-ին եւ Mozilla Firefox-ին, Chrome-ի բաժինը 2010թ. օգոստոսին կազմել է 7,5 տոկոս:



























