Վրաստանը վաճառել է իր նավթավերամշակման գործարանը: Բաթումիում գտնվող գործարանի վաճառքը տեղի է ունեցել աճուրդով: Որպես գնորդ հանդես է եկել  թուրքական «Բաթումպետրոլ» ընկերությունը: Մեկնարկային գին է սահմանվել 14,5 միլիոն դոլար, սակայն գործարանը վաճառվել է 15 միլիոն դոլարով: Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նոր տերմինալը գործարկվելու է մի քանի տարի անց: Նա, սակայն մոռացել է հիշեցնել, որ Վրաստանի կառավարությունը պատրաստվում է վաճառել իր՝ Կոբալիայի ղեկավարած նախարարության շենքը եւս: Օբյեկտը աճուրդի կհանվի երրորդ անգամ, մեկնարկային գինը 4 միլիոն դոլար է: