Beeline-ն անցկացնում է հատուկ ակցիա «Երկվորյակներ+» նոր ծառայության բաժանորդների համար: Ակցիայի շրջանակում ծառայությանը միանալու դեպքում բաժանորդները կստանան անվճար պլանշետ:

«Երկվորյակներ+» ծառայությունը հնարավորություն է տալիս միացնել անսահմանափակ ինտերնետ տանը եւ բջջային հեռախոսին: Բջջային ինտերենտի արագությունը մինչեւ 1024 Կբ/վրկ է, իսկ տան ինտերնետի արագությունը` մինչեւ 35 Մբ/վրկ Beeline օպտիկամանրաթելային ինտերնետին միանալու եւ մինչեւ 10 Մբ/վրկ` հեռախոսային գծի միջոցով միանալու դեպքում: Ծառայության ամսական բաժանորդային վարձը 9900 դրամ է: Ծառայությունը հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող ինչպես նոր, այնպես էլ գործող Beeline բաժանորդների համար: 

«Միանալով «Երկվորյակներ+» ծառայությանը` մեր հաճախորդները կստանան արագ եւ անսահմանափակ ինտերնետ բջջային հեռախոսի համար, եւ ավելի արագ ու անսահմանափակ ինտերնետ` տանը: Նրանք այլեւս ստիպված չեն լինի մտածել տարբեր սակագնային փաթեթների եւ վճարման հաշիվների մասին, իսկ պլանշետի տրամադրման ակցիան Beeline-ի ծառայություններից օգտվելը դարձնում է ոչ միայն պարզ եւ հարմար, այլ նաեւ հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «Երկվորյակներ+» ծառայությանը կարելի է միանալ Beeline գրասենյակներում: Hi-Line եւ «Beeline Ինտերնետ» ծառայությունների բաժանորդները նույնպես կարող են միանալ «Երկվորյակներ+» ծառայությանը: Ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության գրասենյակներում, 100 կամ 8070 անվճար հեռախոսահամարներով, ինչպես նաեւ www.beeline.am կայքում:

«Երկվորյակներ+» ծառայությանը միանալու դեպքում հաճախորդը կնքում է ծառայությունից օգտվելու պայմանագիր 18 ամիս ժամկետով: Մինչեւ նշված ժամկետը պայմանագիրը խզելու դեպքում բաժանորդը պետք է վճարի պլանշետի արժեքը 49900 դրամի չափով: Պայմանագիրը 18 ամսից հետո խզելու դեպքում բաժանորդը վերադարձնում է պլանշետն աշխատող եւ ամբողջական վիճակում կամ այն գնում է 1200 դրամով: Հաճախորդի բջջային հեռախոսահամարը պետք է միացված լինի հետվճարային հաշվարկային համակարգին:

Հաճախորդը նաեւ կարող է անվճար ստանալ Wi-Fi մոդեմ 13 ամիս ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում: Պայմանագիրը մինչեւ նշված ժամկետը խզելու դեպքում բաժանորդը պետք է վճարի մոդեմի արժեքը 18000 դրամի (Hi-Line) կամ 12000 դրամի (Beeline Ինտերնետ) չափով: Պայմանագիրը 13 ամսից հետո խզելու դեպքում բաժանորդը պետք է կամ հետ վերադարձնի Wi-Fi մոդեմը կամ վճարի 4000 դրամ: