ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Թեհրանում կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։

Նշվում է, որ Պուտինը կմասնակցի գազ արտահանող երկրների երրորդ համաժողովին։ Պլանավորվում է քննարկել ներդրումների ակտիվացման հարցերն ու գազ գնողների եւ սպառողների միջեւ ռիսկերի բաշխումը, փոխանցում է Gazeta-ն։

Փորձագետների գնահատմամբ 2040թ. գազի պահանջարկը կմեծանա ավելի քան 1/3-ով եւ կկազմի 4.9 տրլն խ/մ։