Սեպտեմբերի 1-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում, 32-ամյա Նվեր Ա.-ից հաղորդում է ստացվել, որ գիշերը, պատուհանը բացելով, իրեն պատկանող խանութից գողացել են 450.000 դրամ, ծխախոտ, կոնյակ եւ այլ ապրանքներ` պատճառելով 2.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար սեպտեմբերի 2-ին բերման ենթարկված, 27-ամյա Էդվարդ Բ.-ն` 26-ամյա Էդգար Գ.-ի հետ:
Գողոնը մասամբ առգրավված է: Էդվարդ Բ.-ն եւ Էդգար Գ.- ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:



























