ԱՄՆ-ում սպառողական ապրանքների անվտանգության հարցերով հանձնաժողովը Toshiba ընկերությունից պահանջել է հետ կանչել 41 հազար նոութբուքներ: Հանձնաժողովը տեղեկություններ է ստացել, որ դրանք չափից դուրս տաքանում են եւ անգամ հալչում:

Պահանջը վերաբերում է նոութբուքերի մի քանի մոդելների. Toshiba Satellite Pro T130, Toshiba Satellite T135, Toshiba T135D:

Ընդհանուր առմամբ, արձանագրվել է չափից դուրս տաքացման եւ պլաստմասայի հալման 129 դեպք: Երկու դեպքում օգտագործողները այրվածքներ են ստացել: