Այսօր` սեպտեմբերի 3-ին  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների օրենսդրական կարգով ներկայացրած Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի մասին ՀՀ օրենքի նախագիծը:

«Ժառանգությունն» առաջարկում է հունիսի 29-ը հռչակել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակման օր:

Ստանալով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը` այն կներառվի քառօրյա նստաշրջանի օրակարգում: