Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել, որով նշանակել է երկրում խորհրդարանական ընտրությունների օրը: Ըստ այդմ, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Միլի Մեջլիսի ընտրությունները կկայանան 2010-ի նոյեմբերի 7-ին:

2005-ից սկսած, խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում տեղի են ունենում միայն մեծամասնական ընտրակարգով: Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան»  կուսակցության նախաձեռնությամբ, համամասնական ընտրակարգով քվեարկությունը վերացվել է, ինչը գրեթե անհնար է դարձրել ընդդիմադիր կուսակցությունների ներկայությունը խորհրդարանում: