Պակիստանում պայթեցրել են ավելի քան 50 մարդու: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին, երկրի հյուսիս-արեւմուտքում, Կվետա քաղաքում շիա մահմեդականների երթի ժամանակ:
Սկզբում տեղի ոստիկանությունը տեղեկացրել է 4 զոհ մասին, սակայն հետո այդ թիվը հասել է 9-ի, այնուհետեւ 22-ի, ապա նաեւ 50-ի: Իշխանությունները, Reuters-ի տվյալներով, հաղորդում են նաեւ 120 եւ ավելի վիրավորների մասին:
Կվետայում հանրահավաքն անցկացվում էր պաղեստինցիներին աջակցության միջազգային օրվա շրջանակներում, որը տեղի է ունենում բազմաթիվ մահմեդական երկրներում: Բացի այդ, պայթյունը տեղի ունեցավ մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադա ամսի վերջին ուրբաթ օրը:
Վերջին ժամանակներս Պակիստանում հաճախակի են դարձել ահաբեկչությունները: Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան Պակիստանի արեւելքում գտնվող Լահոր քաղաքում երեք պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով 35 մարդ զոհվել էր, ավելի քան 170-ը` վիրավորվել էին: Երեք պայթյուններն էլ որոտացել էին շիաների աղոթքի ժամանակ:



























