Մահացել է Նախիջեւանում տեղակայված Ադրբեջանի Պաշտպանության նախարարության N զորամասի մի զինվոր:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը` հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, սեպտեմբերի 2-ին հիվանդությունից մահացել է Քյուրդամիրի շրջանից բանակ զորակոչված 18-ամյա Ջավադ Աբդուլաեւը:

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ մահվան պատճառները պարզվում են` բժշկական փորձաքննության միջոցով: