Ռուսաստանի ՆԳ նախկին նախարար Անատոլի Կուլիկովը դատի է տվել Քսենիա Սոբչակին: «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը գրում է, որ Կուլիկովը 1 մլն ռուբլի (շուրջ 32 600 դոլար) փոխհատուցում է պահանջում Սոբչակից` բարոյական վնասի համար:

Դատաքննության առիթ է դարձել հոդվածը, որի վերնագիրն է. «Սոբչակը Սոբչակի մասին. Հայրս է դաստիարակել Պոտինին ու Մեդվեդեւին»: Այն հրապարակվել է փետրվարի 17-ին «Արգումենտի ի ֆակտի» թերթում: Հոդվածում Սոբչակը Կուլիկովին մեղադրում է իր հորը` Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետին թունավորելու մեջ:

Lenta.ru-ն մեջբերում է այդ հոդվածից. «1995-ի դեկտեմբերին սկսվեց Սոբչակին վարկաբեկելու արշավը, որը շարունակվեց մինչեւ հորս կյանքի վերջ: ֆորմալ առումով վարկաբեկման պատճառը Սանկտ-Պետերբուրգի կենտրոնում վերանորոգված բնակարանների բաշխումն էր: Հորս թունավորման գործում ամենաակտիվը մասնակցությունն ունեցել է նախկին գլխավոր դատախազ Յուրի Սկուրատովը, ինչպես նաեւ Կորժակովը, Սոսկովեցը, Բարսուկովն ու Կուլիկովը»: