Միացյալ Արաբական Էմիրություններում՝ Դուբայում, այսօր՝ սեպտեմբերի 3-ին մարդաշատ ավտոմայրուղու վրա տրանսպորտային ինքնաթիռ է ընկել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը, ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասից ոչ հեռու, այրվել են մի քանի մեքենաներ: Ներկայումս դեպքի վայր են ուղեւորվել «շտապօգնության» մեքենաները:

Զոհերի, վիրավորների, ինքնաթիռի մակնիշի եւ տեղափոխվղ բեռան մասին տեղեկություններ չկան: