Վիետնամական ծագում ունեցող ասվստրալացին չի կարողանում գրանցվել Facebook-ում՝ իր երկիմաստ անպարկեշտ անվան պատճառով:

The Indian Express-ի փոխանցմամբ, տղամարդը բողոքել է, որ արդեն մի քանի անգամ արգելափակել են իր էջը, որի պատճառը 23-ամյա երիտասարդի անունն է:

Նրա խոսքով, ինքն աշխարհի ամենաանհաջող անունն ունեցող մարդն է եւ ստիպված է անընդհատ ապացուցել իր անվան իսկությունը, սակայն նրան ոչ ոք չի հավատում:

Որպեսզի ինտերնետը հանրությանն ապացուցի իր իրական գոյությունը, ավստրալացին Facebook-ի իր էջում հրապարակել է իր անձնագրի լուսանկարը: Նա դիմել է սոցիալական ցանցի մոդերատորներին, որոնք երեք անգամ արգելափակել են իր էջը՝ մեղադրելով կեղծ եւ թյուրիմացության մեջ գցող անուն ընտրելու մեջ:

Բանն այն է, որ 23-ամյա երիտասարդի անունն է Phuc Dat Bich, ինչն ավստրալերեն հնչում է «Ֆուփ Դուք Բիք», սակայն անգլալեզու մարդկանց մեծամասնությունը այդ անունն արտասանելիս անպարկեշտ արտահայտություն է լսում:

Ավստրալացին իր անձնագրի լուսանկարի տակ գրել է. «Չափից դուրս վրդովեցուցիչ է, որ, ըստ ամենայնի, ինձ ոչ ոք չի հավատում, երբ ասում եմ, որ իմ ամբողջական անունն այսպիսին է, ինչպես դուք տեսնում եք»: