Նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի՝ «Սարմատ»-ի նախատիպի փորձարկումը տեղի կունենա 2016 թվականի գարնանը կամ ամռանը, Պլեսեցկի տիեզերակայանից: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի աղբյուրը:
Վերազինման աշխատանքները ծրագրվում է ավարտել 2016 թվականի մարտին, նույն ամսվա ընթացքում էլ սպասվում է հրթիռի փորձարկումը: Աղբյուրի խոսքով, հաջողության դեպքում այլ փորձարկումներ չեն արվի:
«Սարմատ»-ի նախատիպը, աղբյուրի վկայությամբ, պատրաստվել է նախատեսված ժամկետից մի քանի ամիս ուշ: Չնայած դրան, նոր հրթիռի ընդունման ժամկետները նույնն են՝ 2018 թվականի ավարտը:





























