Ֆինլանդիայում անհայտ անձինք ծխանռնակներ են նետել փախստականների ընդունման կենտրոնում, որի հետեւանքով բոլորին կենտրոնից տարհանել են։
Ինչպես հաղորդում է Gazeta.-ն, միջադեպը որակվել է որպես վանդալիզմ, ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին։ Կենտրոնի անվտանգությունն ուժեղացվել է։
Ավելի վաղ Ֆինլանդիայի Լահտի եւ Էսպոո քաղաքներում միջադեպեր էին գրանցվել փախստականների ընդունման կենտրոններում։
Լահտիում անհայտ անձինք աղյուսներով կոտրել էին պատուհանների ապակիները։ Էսլոոյում փախստականների ընդունման կենտրոնի մոտ ձերբակալել էին մի տղամարդու, որը կրակոցներ էր արձակել «Ռինեկոտի» կենտրոնի ուղղությամբ, որտեղ տեղավորել էին անչափահաս միգրանտների։




























