«168 ժամ» տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարությունը գեներալ Արշալույս Փայտյանի գլխավորությամբ ծառայողական քննություն է իրականացնում մամուլի այն հրապարակման առնչությամբ, ըստ որի` ռազմական շքերթի համար նախատեսված «Nissan» մակնիշի հատուկ մեքենաներն օգտագործվել են գնդապետ Իգոր Գորդիենկոյի որդու հարսանիքի ժամանակ: «Նշենք, որ այդ «Nissan»-ները գտնվում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի իրավասության շրջանակներում, եւ մեր աղբյուրները բացառում են, որ հարսանիքի ուղեկցման նպատակով այդ մեքենաների օգտագործման մասին ԶՈՒ պետը տեղյակ չի եղել: Ավելին` ոմանք նույնիսկ չեն բացառում, որ դա արվել է հատուկ նպատակներով` ուղղված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ»,- տեղեկացնում է շաբաթաթերթը: