Բելգիայում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բրյուսելի դաշնային դատախազության ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ձերբակալությունները կատարվել են երկրի մայրաքաղաք Բրյուսելում եւ դրա մերձակայքում։
Բելգիական հեռուստաընկերությունների փոխանցմամբ, հատուկ գործողության ընթացքում անցկացվել են փաստաթղթերի զանգվածային ստուգումներ, բնակարանային խուզարկություններ, ավտոմեքենաների կալանումներ։
Այդուհանդերձ, հատուկ գործողություննների արդյունքում չի հաջողվել ձերբակալել Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 22-ին ոստիկանությունը Բրյուսելի կենտրոնում անցկացրել է հատուկ գործողություն՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով:





























