«Թալիբան» շարժման պակիստանյան կառույցն իր վրա է վերցրել Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Քվեթթեում նախօրեին տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը, որոնց արդյունքում զոհվել էր ավելի քան 50 մարդ, եւս մոտ 200-ը վնասվածքներ են ստացել:
Պակիստանյան թալիբների դաշտային հրամանատարներից մեկը՝ Կարի Հուսեյնը խոստացել է առաջիկայում եւս մի քանի ահաբեկչություններ անցկացնել ԱՄՆ-ում եւ Եվրոպայի երկրներում, հաղորդում է AFP-ն:
Հուսեյնի խոսքով, հարձակումները կլինեն «Թալիբանի» վրեժը անօդաչու սարքերի գնդակոծումներին: Ահաբեկչություններ են իրականացվելու նաեւ Աֆղանստանի եւ Պակիստանի տարածքերում:
Նշենք, որ օրերս ամերիկյան իշխանությունները պկաիստանյան թալիբներին պաշտոնապես ընդգրկել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:



























