Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը ներկայացրել է Թուրքիայի մասին ավելի վաղ խոստացած ֆիլմը, որում հիմնականում խոսում է Թուրքիայի՝ շարիաթով պետություն դառնալու անհրաժեշտության մասին։

Սոցցցանցերով ներկայացված ֆիլմում անդրադարձ է կատարվել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին։ Վերջինիս մասին խոսելուց ֆիլմում նա անվանվում է  աշխարհիկ հրեա, ով Թուրքիայում ոչնչացրեց բոլոր իսլամական խորհրդանիշերը, երկիրը կտրեց շարիաթից եւ տարավ եվրոպական աշխարհիկություն։

Ֆիլմում ԻՊ-ի ազգությամբ քուրդ ահաբեկիչը շեշտում է, թե քրդերի միակ փրկությունը շարիաթն է։

Ֆիլմի հեղինակները որպես ռասիստն են ներկայացրել Աթաթուրքին, Հիտլերին, Բարզանիին եւ Օջալանին։

Իսկ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը եւ Էրդողանին մեղադրել են իսլամի շահերի դեմ գործելու մեջ։