«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ Եվրադատարանը վարույթ է ընդունել արցախյան պատերազմի մասնակից, ֆրանսահայ քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի դիմումը: ՀՀ իշխանությունները սուտ մատնության մեղադրանքով նրան դատապարտել են 3,5 տարվա ազատազրկման: Թերթի թղթակցին Հացպանյaնը հայտնել է, որ ԵԴ ներկայացված դիմումով ինքը ՀՀ-ից պահանջում է փոխհատուցել իրեն հասցված բարոյական եւ նյութական վնասը, որն իրեն պատճառվել է ապօրինի դատապարտելով եւ որպես ազատամարտիկի՝ իր նկատմամբ համաներումը չկիրառելով: «Նշենք, որ չնայած Հացպանյանը չի դիմել, սակայն երեկ տեղի է ունեցել Պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով հանձնաժողովի նիստ ու մերժվել է Հացպանյանին ներկայացնել վաղաժամկետ ազատման: Հետաքրքիր է, որ հանձնաժողովում դա բացատրվել է այն հանգամանքով, րո Հացպանյանը «առ այսօր իր կատարած հանցագործության համար չի զղջացել, իշխանություների դեմ իր ըմբոստ կեցվածքը շարունակում է, ՔԿՀ աշխատակազմի հետ խնդիրներ է հարուցում»,- մեջբերում է պարբերականը:
«Հայկական ժամանակ». Քաղբանտարկյալի գործը Եվրադատարանը վարույթ է ընդունել
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն



























