Apple ընկերությունը դիմել է OLED դիսփլեյի արտոնագիր ստանալու համար, որում մատնահետքերը վերցնող սկաներ է ներկառուցված: 

Թիվ 20150331508 հայտը ներկայացվել էր դեռեւս 2014-ի մայիսին եւ կոչվում է    «Դիսփլեյ կրեմնիում-OLED ներկառուցված սենսորային էկրանով»: Դիսփլեյի հիմքը կրեմնիումե    կորահարթակն է, որի վրա կառուցված է տրանզիստորների զանգված` մետաղային մեկ կամ երկու շերտով եւ միջշերտային միացումներով: Դիսփլեյը  պարունակում է նաեւ OLED շերտեր, գունային ֆիլտրեր, սենսորային տվիչ եւ այլ բաղադրիչներ ու շղթաներ, տեղեկացնում է  Gazeta-ն:

Բոլոր այդ բաղադրիչները հնարավորություն կտան դիսփլեյի վրա պատկեր ստեղծել, ինչպես նաեւ կապահովեն տվյալների օպտիկական ուղղորդմամբ  սենսորային եւ դակտիլոսկոպիկ ներմուծումը: Բացի այդ, հնարավորություն կա պիքսելները խմբերի մեջ միավորել սենսորային էկրանի եւ դիսփլեյի պատկերների ճշգրտության դինամիկ չափման համար: