ՌԴ-ի իշխանությունները սկսել են Իրանին С-300 հրթիռային համալիրների մատակարարումը, տեղեկացրել է Իրանում ՌԴ դեսպան Մեհդի Սանային: 

Նա նշել է, որ С-300-ի մատակարարման գործընթացը սկսվել է Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ նոր պայմանագրի շրջանակում, տեղեկացնում է   Tasnim գործակալությունը:

Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանն ասել էր, որ Թեհրանը հույս ունի մինչեւ տարեվերջ հրթիռային С-300 համալիրներ ստանալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

 Ներկայումս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Իրանի մայրաքաղաք Թեհրանում է: