Այսօր սեպտեմբերի 4-ն է՝ արտակարգ իրավիճակների աշխատակցի օրը (ֆոտոռեպորտաժ)։
Տոնական այս օրը Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղափոխվեց նախարարության նոր մասնաշենք, որը գտնվում է Դավիթաշեն վարչական շրջանում՝ Զովունի գնացող ճանապարհին։
Արտակարգ իրավիճակների աշխատակցի տոնը, ինչպես նաեւ նորամուտը շնորհավորելու էին եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտոնատար այլ անձինք։
Միջոցառումը մեկնարկեց ԱԻՆ ստորաբաժանումների տոնական շքերթով։ Այնուհետեւ հայ փրկարարաներին շնորհավորեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԻՆ փոխնախարար, փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Սերգեյ Ազարյանին շնորհվեց փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում։
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ տոնակատարության ավարտին համագործակցության մեդալ շնորհեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանին՝ հույս հայտնելով, որ իրենց փոխգործակցությունը սերտ եւ արդյունավետ կլինի։



























