Շվեյցարիան առաջինն է անցել Եվրոպայի Խորհրդի առաջարկած բարեփոխումներին։ Մայրաքաղաք Բեռնում պաշտոնական դիմումից անհետացել են «հայր» եւ «մայր» բառերը։ Այժմ նրանք նշվում են իբրեւ «ծնողներ»։
Հիշեցնենք, որ սեքսիզմի դեմ պայքարում Եվրոպայի Խորհուրդը հակված է գենդերային հարաբերություններին առնչվող չեզոք բառերին եւ իր 47 անդամներին խորհուրդ է տվել պաշտոնական դիմումի մեջ խուսափել «սեքսիստական լեզվից», հայտնում է գերմանական Die Welt-ը։
Նման պահանջի պատճառ է հանդիսացել շվեյցարացի պատգամավոր Դորիս Ստամպի դիմումը, ով պահանջել էր, որպեսզի կանանց այլեւս չպատկերեն որպես «պասիվ եւ երկրորդ կարգի էակներ», մեջբերում է InoPressa-ն։



























