Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը կարող են լուծել մերձավորարեւելյան հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը։

Նա կրկին հայտարարել է իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղ համաձայնագրին սատարելու ԱՄՆ պատրաստակամության մասին։ Իսրայելական եւ պաղեստինյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում Քլինթոնն ընդգծել է, որ ներկայիս բանակցությունները «վերջին հնարավորությունն են»։

«Մենք հաստատապես սատարում ենք Իսրայելի անվտանգությանը եւ պաղեստինցի ժողովրդի ակնկալիքներին»,- ասել է նա ։

Երկկողմ հակամարտության կարգավորման շուրջ իսրայելա-պաղեստինյան բանակցություններն ընթանում են 1993 թվականից։