Ռուսաստանի դերը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, ղարաբաղյան հակամարտության լուծման գործում պետք է մեծանա, սեպտեմբերի 4-ին լրագրողներին ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովը։
Ասկերովի խոսքով, Բաքու կատարած այցի ժամանակ Մեդվեդեւը մեկ անգամ եւս բարձրացրել է ղարաբաղյան հակամարտության հանդեպ ունեցած Ռուսաստանի դիրքորոշումը։ «Սակայն ես կարծում եմ, որ Ռուսաստանի դերը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, ինչպես նաեւ ԽՍՀՄ հետնորդ, ղարաբաղյան հակամարտության լուծման գործում պետք է մեծանա»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը, հայտնում է Trend-ը։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնական այցով Ադրբեջանում էր սեպտեմբերի 2-ից 3-ը։

























