Li-Fi անվանումով տեխնոլոգիան, որի մշակմամբ գիտնականներն արդեն 4 տարի է` զբաղվում են, կարող է Wi-Fi-ի այլընտրանքը դառնալ` նրան արագությամբ գերազանցելով գրեթե 100 անգամ: Այս մշակման մասին տեղեկացնում է Mashable-ը:

Li-Fi-ը տեղեկությունները փոխանցում է LED լուսադիոդների օգնությամբ, որոնք թրթռում են նանովայրկյանների մակարդակում, ինչը գործընթացը մարդկային աչքի համար անտեսանելի է դարձնում:  2011-ին գիտնականները կարողացել են  224 Գբ/վ ապշեցուցիչ արագության հասնել: Սակայն տնային պայմաններում, առանց հսկայածավալ սարքերի,   Li-Fi-ը կարող է մոտ 1 Գբ/վ փոխանցել, գրում է Gazeta-ն:

Այնուամենայնիվ, ի տարբերություն Wi-Fi ազդանշանի, Li-Fi-ը չի կարող պատի միջով տեղեկություններ փոխանցել: Սակայն հենց դա ցանցն ավելի պաշտպանված է դարձնում ցանցահենների գրոհներից:  

LED լուսադիոդների օգտագործման շնորհիվ ապագայում Li-Fi-ը կկարողանա միաժամանակ երկու գործառույթ իրականացնել. լուսավորել սենյակը եւ ապահովել էլեկտրոնային սարքերի «շփումը»: