Գերմանիայի Հեսսենի նահանգի Թրենդելբուրգ քաղաքում կնոջից առանձին ապրող, ազգությամբ թուրք 52-ամյա Էսաթը գազանաբար է վարվել իր 2 երեխաների հետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Էսաթը, օգտագործելով երեխաների հետ տեսակցելու իրավունքը, նրանց տարել է մոտակա լճում խեղդելու, սակայն չի կարողացել խեղդել երեխաներին: Այնուհետ, Էսաթը 4 տարեկան դստերն ու 1-ամյա որդուն փակել է ավտոմեքենայի մեջ եւ պայթեցրել։

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը գտել է աղջկա դիակը եւ ծանր վիրավորված տղային: