ԱՄՆ-ի Ռայսի համալսարանի հետազոտողները FlatCam անվանումով մի տեսախցիկ են ստեղծել, որում պատկերի ձեւավորման համար ոսպնյակ չի օգտագործվում: Սարքին ավելի մանրամասնորեն ծանոթանալ հնարավոր է այստեղ: 

FlatCam-ը որպես սովորական ոսպնյակի այլւմտրանք մատրիցա է օգտագործում, որի վրա բազմաթիվ անցքերով դիմակ է դրված:   Այսպիսով ստացվում է մեկի մեջ միավորվող մի քանի պինհոլ-տեսախցիկ: Ստացված պատկերը հետագայում մշակվում է   լուսանկարումից հետո կիզակետի փոփոխման հնարավորություն ունեցող հատուկ ծրագրով, գրում է   Gazeta-ն:

Տվյալ պահին հետազոտողներին հաջողվել է ստեղծել նախատիպ, որն ի վիճակի է մի քանի րոպեում 512х512 պիքսելայնությամբ պատկեր ստեղծել: Նրանք նախատեսում են հետագայում մեծացնել նկարահանման արագությունը եւ բարելավել պատկերի որակը: Նախատեսվում է, որ  FlatCam-ը կօգտագործվի, օրինակ, կրելի սարքերում: