Չեչնիայի Շատոյ շրջանի Բարզոյ բնակավայրում ավիառումբ է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային տարածքային կենտրոնի մամուլի ծառայությունը՝ դեպքի վայրում ականազերծման գործողություններ են իրականացվում:
Վարդագույն կասետային ռումբը պետք է գործարկվեր 2010 թվականի սեպտեմբերի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ին, նշվում է ՌԴ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Ինքնանշանառու հակատանկային էլեմենտներով 500 կիլոգրամ քաշով ռումբը նախատեսված է ժամանակակից տանկերի եւ այլ զրահամեքենաների ջախջախման համար:Այն միաժամանակ կարող է վեց տանկ վերացնել: Ռումբը կիրառվում է 400-500 մետր բարձրությունից՝ 500-1900 կիլոմետր ժամ արագությամբ:



























