Շանհայում ավարտվեց  The Grand Slam Final Chess Masters սուպերմրցաշարի երկրորդ տուրը:  Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ: Չափազանց սուր պայքարն ավարտվեց 54-րդ քայլին: Թեեւ Շիրովը մեկ զինվորի առավելություն ուներ, սակայն համաձայնեց ոչ ոքիի: Արոնյանը 1,5 միավորով պահպանեց առաջին տեղը: Մյուս պարտիայում Վլադիմիր Կրամնիկը չկարողացավ հաղթել չինացի Վան Հաոյին: Գրանցվեց ոչ ոքի: Վաղը Արոնյանի մրցակիցը կլինի Վլադիմիր Կրամնիկը:

Շանհայի մրցաշարի առաջին երկու տեղերը զբաղեցրած գրոսմայստերները հոկտեմբերին Իսպանիայի Բիլբաո քաղաքում համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենի եւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթհան Անանդի հետ կվիճարկեն Մեծ Սաղավարտը, որի տիրակալը գործնականում կարող է համարվել այս տարվա աշխարհի չեմպիոնը:

Մրցակարգ. 90 րոպե 40 քայլի համար, ապա 60 րոպե, 41-րդից յուրաքանչյուր քայլի համար ավելացվում է 10 վայրկյան. Հաղթանակ` 3 միավոր, ոչ ոքի` 1:

Պարտիաների ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել մեր կայքի միջոցով, սեղմելով՝

 

1-ին տուր – 3/9/2010

 

Վան Հաո - Լեւոն Արոնյան

0 – 1

 

Վլադիմիր Կրամնիկ - Ալեքսեյ Շիրով

1/5-1/5

 

 

2-րդ տուր – 4/9/2010

 

Լեւոն Արոնյան - Ալեքսեյ Շիրով  1/5 – 1/5

 

 

 

Վան Հաո - Վլադիմիր Կրամնիկ  1/5 – 1/5

 

 

3-րդ տուր – 5/10/2010

 

Վլադիմիր Կրամնիկ - Լեւոն Արոնյան

 

 

 

Ալեքսեյ Շիրով - Վան Հաո

 

 

4-րդ – 6/9/2010

 

Լեւոն Արոնյան - Վան Հաո

 

 

 

Ալեքսեյ Շիրով - Վլադիմիր Կրամնիկ

 

 

5-րդ – 7/9/2010

 

Լեւոն Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ

 

 

 

Վան Հաո - Ալեքսեյ Շիրով

 

 

6-րդ – 8/10/2010

 

Ալեքսեյ Շիրով - Լեւոն Արոնյան

 

 

 

Վլադիմիր Կրամնիկ - Վան Հաո