«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Այս մասին սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրք փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, Իզմիրի տնտեսագիտական համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքը։ Նրա խոսքով, թուրքական հասարակությանը խանգարում է հնարավոր հետեւանքների հանդեպ վախը։

«Թուրքիայի մեծամասնությունը կարծում է, որ Ցեղասպանությունը ճանաչելով՝ իրենք մեծ տարածքներ կկորցնեն»,- հստակեցրել է թուրք փորձագետը՝ մեջբերելով Զիգմունդ Ֆրեյդի խոսքերը. «Նա, ով մերժում է, հրաշալի գիտի՝ ինչու է այդպես անում, եւ դրանում է նրա թուլությունը»: