Թյուրքալեզու պետությունների խորհուրդը մեծ նշանակություն է ունենալու թյուրքալեզու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: Այդ մասին Անկարայում կայացած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը:

Նրա խոսքով, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղըրղզստանն ու Ադրբեջանը արդեն հաստատել են իրենց մասնակցությունը գագաթնաժողովին:

Դիվանագետը տեղեկացրել է, որ Ստամբուլում գագաթնաժողովի շրջանակներում բացվելու է Թյուրքալեզու պետությունների խորհրդի գրասենյակը:

Գրասենյակի գլխավոր քարտուղար է դառնալու Հալիլ Աքընջըն, ով մինչ վերջերս Թուրքիայի դեսպանն էր Ռուսաստանում:

Նշենք, որ Թյուրքալեզու պետությունների խորհրդի բացումը կայանալու է սեպտեմբերի 15-16-ին Ստամբուլում: