Panasonic-ից ապագայի տեխնոլոգիան այս անգամ ներկայացել է բարձրախոսի տեսքով, որը մեխանիկորեն թարգմանում է խոսողի ելույթը:

Ըստ Oko-planet-ի, Panasonic-ը թողարկել է բարձրախոսի նախատիպը, որը ճապոներենով խոսողի ելույթն ակնթարթորեն թարգմանում է անգլերեն, չինարեն եւ կորեերեն:

«Megahonyaku»-ն սովորական բարձրախոսի ճապոներենից «թարգմանչի» սովորական միավորում է: Նորույթը փորձարկելու են Տոկիոյի «Նարիտա» միջազգային օդանավակայանի աշխատակիցները:

Սարքում օգտագործված տեխնոլոգիան հիշեցնում է Google Translate-ը, եւ բարձրախոսով ասված ամեն ինչ կրկնվում է երեք լեզուներով, համակարգչայնացված ձայնով: