ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մայքլ Մալենը հերքել է թուրքական մամուլի տեղեկությունները, թե ԱՄՆ-ը պատրաստվում է Թուրքիայի վրայով Իրաքի իր զինուժերը տեղափոխել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի ԱՄՆ դեսպանատանը կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում ամերիկացի գեներալը պարզաբանել է իր Թուրքիա գալու նպատակը՝ նշելով, թե իր այցը կապված չէ Իրաքից ամերիկյան զինուժի՝ Թուրքիայի տարածքով տեղափոխելու հետ։
«Մենք ենթակառուցվածքները իհարկե օգտագործում ենք, սակայն Թուրքիայի տարածքով զինուժեր չենք տեղափոխում եւ ապագայում էլ չենք տեղափոխելու։ Իմ այցը կապված չէ նաեւ Թուրքիայից՝ Աֆղանստանի հարցում շատ բան պահանջելու հետ։ Մամուլում այդ ամենի մասին տեղ գտած լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է ամերիկացի բարձրաստիճան զինվորականը։


























