Սեպտեմբերի 3-ին Ալպերում սնոուբորդի Ռուսաստանի պատանեկան հավաքականի անդամ է մահացել:
Ողբերգությունը տեղի է ունեցել շվեյցարական Ալպերի Սաաս Ֆե հանգստավայրում:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ աղջիկը մահացել է անհաջող ցատկ կատարելու հետեւանքով: Նա գլխով հարվածել է սառույցին: Ընկնելուց անմիջապես հետո մարզուհին տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, որտեղ մահացել է ստացած գանգուղեղային վնասվածքներից:
Ավելի ուշ Ռուսաստանի լեռնադահուկային սպորտի եւ սնոուբորդի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զոհվածը 14-ամյա Պոլինա Պետրոչենկոն է:



























