Իսլամը համաշխարհային վտանգ է։ Բրիտանական BBC-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը Թոնի Բլերը։

«Արմատական իսլամիստները կարծում են, որ նպատակին հասնելու ցանկացած միջոց արդարացված է՝ ներառյալ միջուկային, քիմիական կամ կեսաբանական զենքի կիրառումը»,- հայտարարել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ինքը վերաբերում նրան, որ չեչենները, պաղեստինցիները, իրաքցիները եւ աֆղանները դիմագրավել են բռնազավթմանը, Բլերը հայտարարել է, որ արեւմտյան քաղաքականությունը կոչված է դիմագրավել արմատական իսլամիստներին, որովհետեւ նրանք «հետադիմական, անբարո եւ հին են»։

«Ամենալուրջ վտանգը կայանում է այդ արմատական- ծայրահեղական շարժման եւ այն փաստի համադրումը, որ եթե նրանք կարողանային, միջուկային, քիմիական կամ կեսաբանական զենք կկիրառեին»,- նախկին վարչապետի խոսքերն է մեջբերում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Այնուհետեւ Բլերն անցել է Իրանին՝ այդ երկիրն անվանելով իսլամիստական արմատականության ամենամեծ հովանավոր պետություններից մեկը։