Թուրքիայի իշխանությունները սխալ թույլ տվեցին՝ խոցելով ռուսական ռազմական օդանավը, բայց ԱՄՆ-ն լ ավելի սխալվեց ՝ պաշտպանելով թուրքական իշխանությունների դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:
«Դա մեծ սխալ էր, իսկ ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից այդ գործողության պաշտպանությունն լ ավելի մեծ սխալ էր, որը էլ ավելի է սրում հակամարտությունը տարածաշրջանում»,-Լարիջանիի խոսքն է մեջբերել Press TV հեռուստաալիքը:
Press TV-ի փոխանցմամբ, ռուսական «Սու-24» օդանավի հետ կապված միջադեպից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աջակցել է Թուրքիային՝ հայտարարելով, որ ռուսական օդանավն, իբր, խախտել է Թուրքիայի օդային տարածքը եւ «Թուրքիան, ինչպես ցանկացած այլ պետություն, իրավունք ունի պաշտպանել իր ցամաքային ու օդային տարածքները», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























