Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլին ժամանած Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին ձվերով են դիմավորել։

Նման կերպ մի քանի տասնյակ ակտիվիստներ փորձել են խոչընդոտել Բլերի նոր գրքի շնորհանդեսին։ Վարչապետին դիմավորել են «Թոնի Բլերը ռազմական հանցագործ» է բացականչություններով։

Ոստիկանության հետ բախման հետեւանքով գործողության երեք մասնակիցներ ձերբակալվել են։ Դուբլինը Բլերի ինքնակենսագրական գրքի վաճառքի սատարման գովազդային փաթեթի առաջին կանգառն էր։ Ինքնակենսագրական «Ճանապարհորդություն» գիրքը լույս է տեսել սեպտեմբերի 1-ին եւ Բրիտանիայում արդեն բեստսելլեր է դարձել։ Թոնի Բլերն այնտեղ, մասնավորապես, պաշտպանում է բրիտանական զինվորականների՝ 2003 թվականին Իրաք ներխուժելու վերաբերյալ իր որոշումը։