Կիպրական Լառնակա քաղաքի նավահանգստում տուրիստական նավ է վառվել։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», 52 ուղեւորները եւ անձնակազմի 4 անդամները բարեհաջող տարհանվել են։ Տուժածներ չկան։
Հրդեհը բռնկվել է կարճ միացման հետեւանքով։ Կրակը հաջողվել է մարել։ Հրդեհի պատճառները ճշտվում են։




























