Նախորդ գիշեր Իսրայելի ռազմա-օդայի ուժերը երեք անգամ ռմբակոծել են Գազայի հատվածը: Իսրայելի թիրախը եղել են Հան-Յունիս եւ Ռաֆահ քաղաքները: Երկու պաղեստինցի վիրավորվել է, երեքն անհետ կորած են:
Ռմբակոծությունից առաջ Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչը հաղորդել է, որ Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի հարավայի շրջանների վրա: Դրա հետեւանքով ոչ ոք չի զոհվել:
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանիահուի եւ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի բանակցությունների վերսկսումից հետո սա առաջին նման միջադեպն է: Սպասվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 14-15-ին Եգիպտոսում: Կողմերը մտադիր են խաղաղ կարգավորման հասնել մեկ տարում:




























