Թուրքիայում մեկնարկեց բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության փլեյ-օֆֆը: 1/8-րդ եզրափակիչում աշխարհի ու Եվրոպայի ներկա չեմպիոն Իսպանիան Ստամբուլում 80:72 հաշվով առավելության հասավ հույների նկատմամբ: Չորրորդ քառորդում իսպանացիները ստեղծեցին տասը միավորի առավելություն` 67:57 ու այլեւս մրցակցին հաշվի մեջ մոտ չթողեցին: Քառորդ եզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի Սերբիան, որը մեկ միավորի առավելությամբ` 73:72 հաշվով հաղթեց Խորվաթիային:

Աշխարհի առաջնություն, 1/8-րդ եզրափակիչ

 Իսպանիա - Հունաստան— 80:72 (22:19, 15:12, 15:20, 28:21)