Բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչի Սերբիա – Խորվաթիա դիմակայությունը չէր կարող մարտական չլինել:
Նախկին համերկրացիների հարաբերությունները սպորտում միշտ լարված են եղել, բասկետբոլում` հատկապես: Լավ է, որ այս անգամ Թուրքիա մեծ թվով երկրպագուներ չեն ժամանել այս երկրներից եւ տրիբունաներում միջադեպեր չգրանցվեցին: Իսկ խաղահրապարակում հարաբերական առավելություն ունեին սերբերը: Հանդիպման մեծ մասը Խորվաթիան հետապնդողի դերում էր: Չորրորդ քառորդում առավելագույն տարբերությունը հաշվի մեջ հասավ յոթի` հօգուտ սերբերի: Սակայն ամբողջ հանդիպման կուլմինացիան եղավ ավարտից 11 վայրկյան առաջ, երբ Խորվաթիան տուգանայինից հավասարեցրեց հաշիվը` 70:70: Բայց մնացած 11 վայրկյանում խորվաթները երկու կոպիտ սխալ թույլ տվեցին. Նախ`ազատ թողեցին Ռաշիչին, որը երկու միավորանոց նետում կատարեց, ապա` Կուսը խախտում թույլ տվեց նույն Ռաշիչի նկատմամբ, որը եւս մեկ միավոր վաստակեց տուգանայինից: Դրանից առաջ Խորվաթիան երկու միավոր վաստակել էր, սակայն մեկ միավորի ժամանակ չմնաց: Սերբիան հաղթեց 73: 72 հաշվով: Վերջին երկու րոպեների իրադարձությունները` տեսահոլովակում:
Աշխարհի առաջնություն. 1/8-րդ եզրափակիչ
Սերբիա — Խորվաթիա — 73:72 (19:27, 15:9, 20:14, 22:19)
Քառորդ եզրափակիչում Սերբիայի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն Իսպանիան:



























