Շանհայում ավարտվեց The Grand Slam Final Chess Masters մրցաշարի առաջին շրջանը: Երրորդ տուրը եզրափակեց Ալեքսեյ Շիրով – Վան Հաո պարտիան: Իսպանիան ներկայացնող Շիրովը սպիտակներով 65-րդ քայլին ստիպեց չինացուն ընդունել պարտությունը: Շիրովը 5 միավորով հավասարվեց Արոնյանին, որն այսօր միավորը կիսեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Ռուսաստանցին ունի 3, Վան Հաոն` 1 միավոր:
The Grand Slam Final Chess Masters
Մրցակարգ. 90 րոպե 40 քայլի համար, ապա 60 րոպե, 41-րդից յուրաքանչյուր քայլի համար ավելացվում է 10 վայրկյան. Հաղթանակ` 3 միավոր, ոչ ոքի` 1:



























