Անկարան ռազմավարական սխալ է թույլ տվել՝ հարվածելով ռուսական ռմբակոծիչին։ Նման հայտարարություն է արել Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամանեիի ռազմական խորհրդական, գեներալ Յահյա Ռահիմ Սահֆեվին։

Թուրքական Vatan պարբերականի փոխանցմամբ՝ իրանցի գեներալը Սպահանում զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան անվստահություն է ստեղծել Սիրիայում եւ Իրաքում՝ աջակցելով ապստամբ խմբավորումներին։ Նա շեշտել է, թե Թուրքիայի կողմից ռուսական օդանավը խոցելը տակտիկական միջադեպ էր, սակայն Թուրքիան դրա համար թանկ է վճարելու։