Բասկերի անջատողական ETA կազմակերպությունը հայտարարում է զինված պայքարի դադարեցման մասին: Այս մասին ասվում է բրիտանական BBC-ի տեսագրության մեջ, որտեղ ETA-ն հայտարարում է, որ «զինված ակցիաներ կանցկացնի»՝ հանուն Բասկերի երկրի անկախության: Միաժամանակ հայտարարության մեջ չի նշվում, թե արդյոք այդ միջոցառումները ժամանակավո՞ր բնույթ են կրում, թե` ոչ:

Սույն որոշումն ընդունվել է մի քանի ամիս առաջ եւ պայմանավորված է «բասկերի մեծամասնության կողմից ժողովրդավարական գործընթացին միանալու» ցանկությամբ: Նախկինում ETA-ն, որը մեղադրվում է ավելի քան 820 մարդու մահվան մեջ, արդեն երկու անգամ հայտարարել է զինադադարի մասին, ինչը սակայն մի քանի անգամ խախտվել է իր իսկ կողմից: Տեսագրության մեջ խմբավորման երեք դիմակավորված անդամները նստած են սեղանի շուրջ: Մեջտեղում նստած կինը ընթերցում է հայտարարութան տեքստը, որում արդարացվում ենխմբավորման կողմից տասնամյակների ընթացքում իրականացված բռնությունները: Սակայն հայտարարության վերջում կինն ասում է, որ ETA-ն այժմ մտադիր է իր ուզածին հասնել ժողովրդավարական եղանակներով: Ինչպես հայտնել է Իսպանիայի  կառավարությունը, իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ուշադիր վերլուծում են  արված հայտարարության բովանդակությունը:

Նշենք, որ ETA խմբավորումը հիմնադրվել է 1959 թվականին, եւ այդ օրվանից զինված պայքար է մղել Իսպանիայի եւ Ֆրանսիայի հարավ-արեւմտյան յոթ նահանգների անկախության համար, որոնք բասկ անջատողականները համարում են իրենցը: 2006 թվականին ETA-ի եւ իսպանական կառավարության միջեւ սկսված բանակցությունները դադարեցվել են՝ Մադրիդի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետ, որի հետեւանքով զոհվել էր երկու մարդ: