Կիրակի օրը` սեպտեմբերի 5-ին Մոսկվայում երկու ավտովթար է տեղի ունեցել։ Հարբած ավտոսիրողը սեպտեմբերի 5-ին Մոսկվայի արեւելյան մասում բախվել է Շտապօգնության մեքենային եւ կոտրել է նրա ապակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Հայտնի չէ, թե արդյոք, շտապօգնության մեքենայում եղե՞լ է օգնության կարիք ունեցող որեւէ մեկը: Դեպքի մանրամասները ճշտվում են։

Սեպտեմբերի 6-ի գիշերը Մոսկվայում 11 մեքենաների մասնակցությամբ եւս մեկ ավտովթար է գրանցվել։

Մոսկվայի իրավապահ մարմինները հայտնում են, որ Volkswagen-ի, Toyota-ի, Nissan-ի, երկու ВАЗ-երի, Audi-ի, BMW X5-ի, Mercedes միկրոավտոբուսի, Chevroletе Նիվայի, Վոլգայի եւ Mitsubishi-ի բախման արդյունքում տուժել է երկու մարդ:

«Երկու ավտոմեքենաներից բենզին է արտահոսել»,- հայտնել է աղբյուրը։ Նա նաեւ հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում է 3 հրշեջ հաշվարկ, ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցներ։ Տուժածների վիճակը գնահատվում է  միջին ծանրության։ Վթարի մանրամասները ճշտվում են։