Շվեդ դիզայներ Լուվե Հուլթենը Kickstarter ծառայությունում 25 հազար դոլար է հավաքել փայտյա կորպուսով ձեռագործ բարձակ արտադրելու համար:

Սարքը կառուցված է Raspberry Pi A+ պլատֆորմի վրա, էմուլգատորի միջոցով նրա վրա կարելի է գործարկել Atari, Nintendo եւ Sega ռետրո խաղերը, փոխանցում է The Next Web-ը:

3.5 մատնաչափ էկրանով ձեռագործ բարձակը գնահատվում է 460 դոլար, փոխանցում է Gazeta-ն:

Բացի այդ, ստեղծվելու է նաեւ «մարգարտյա» հավաքածուի 20 նմուշ, որոնք կունենան պղնձե ստեղնաշարեր եւ սեւ սադափե լոգոտիպ: