Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 6-ի գիշերը գիշերային ակումբներից մեկում պայթյուն է որոտացել:
Ճշտված տվյալներով, յոթ անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից հինգին կարճ ժամանակ անց դուրս են գրել, լրագրողներին հայտնել է Տաջիկստանի ՆԳՆ գլխավոր շտաբի պետ Տախիր Նորմատովը:
«Պայթյունը եղել է «Դուստի» պարասրահում: Զոհեր չկան, յոթ անձ վիրավորվել է, ընդ որում՝ երկուսը՝ ծանր»,- ասել է Նորմատովը հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Տեղի ուենցածի պատճառների մասին խոսելը դեռ վաղ է: «Հնարավոր է դա կենցաղային պայթյուն է եղել, միգուցե պայթել է գազի բալոն: Փորձագետները աշխատում են դեպքի վայրում»,- ասել է նա:
«ԻՆտերֆաքսի» աղբյուրը տեղեկացրել է տաք հետքերով երկու անձի ձերբակալելու մասին: «Դա պայթուցիկ սարք է եղել, որն աշխատել է պարասրահի մոտ՝ սեղանի տակ»,- ասել է գործակալության զրուցակիցը:




























